Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկիր՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը, ստեղծել են Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում, և Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում մասնակից երկրները ստորագրել են համապատասխան արձանագրություն՝ ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ՝ հաղորդում է Ermenihaber-ը:
Ֆորումի նպատակն է ձևավորել տարածաշրջանային էներգետիկ շուկա և ամրապնդել առևտրային հարաբերությունները ձևաչափի մասնակից երկրների միջև: Հատկանշական է, որ բացահայտվել է Արևելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը ֆորումին, ինչը խիստ բացասաբար է ներկայացվել թուրքական մամուլում՝ այն բնութագրվելով որպես հակաթուրքական քայլ: Մամուլը դա կապել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումների հետ:
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան էլ է դիմել ֆորումի մասնակցի կարգավիճակ ստանալու համար: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դիտորդի կարգավիճակ ունեն: