Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ: 9 դատավորից քվերակությանը մասնակցել է ընդամենը 5-ը: Ձայներն էլ բաշխվել են` 3 դեմ, երկու կողմ հարաբերակցությամբ:
Թե ովքեր են դեմ եղել Խունդկարյանի ղեկավարությամբ աշխատելուն, նորընտիր դատավորներից Շաթիրյանը չգաղտնազերծեց: Ասաց` երեկ ու այսօր շատ հարցեր են տվել միակ ինքնառաջադրված թեկնածուին: Հնաբնակ դատավորներից Արևիկ Պետրոսյանը էլ Խունդկարյանից հետաքրքրվել է վերջին զարգացումների մասին՝ ՍԴ Ճգնաժամի, դրա ընկլաման, հասարակական վերաբերմունքի։
Քվերակությանը չի մասնակցել 4 դատավոր, հայտնի է միայն, որ նրանցից մեկը Հրայր Թովմասյանն է։ Դեռ երեկ ՍԴ նախկին նախագահը հայտարարել էր՝ Խունդկարյանի որպես միակ թեկնածու ինքնաառաջադրումը, իր տպավորությամբ, պայմանավորվածության արդյունք է: Առավոտ արդեն Թովմասյանը չճշտված լուրերով էր եկել, որ քաղաքական շրջանակներն այլ թեկնածուի սցենար ունեն:
Ընդամենը մեկ թեկնածու լինելու վերաբերյալ, դեռ մինչև քվերակության ավարտը, իր կարծիքն էր հայտնել նաև դատավորներից Վահեն Գրիգորյանը։
Նոր նախագահ ընտրելու փորձ դատավորները նորից կունենան: Ըստ օրենքի`առաջին չկայացած ընտրությունից հետո ոչ շուտ, քան 10 օր և ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է լինի նոր նախագահի ընտրություն՝ նոր թեկնածուներով։