«Ես կարծում եմ՝ մենք նոր թեկնածուի կարիք ունենք»,- հայտարարել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը:
Նա տեղեկացրեց, որ ՍԴ աշխատակարգային նիստում շարունակվում է Խունդկարյանի թեկնածության քննարկումը, արդեն 3-4 դատավոր իրենց հարցերն ուղղել են:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե, իր տեղեկություններով, հնարավոր է՝ իշխանությունը նոր թեկնածու առաջադրի՝ Գրիգորյանը նշեց, որ չգիտի Թովմասյանի աղբյուրների մասին: