ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ոստիկանները Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կրկին տուգանեցին դիմակ չկրելու համար:
Պետրոսյանը նշեց, որ ունի փաստաթուղթ, որն արդարացնում է իր դիմակ չկրելը: Ոստիկանության ծառայողները խնդրեցին ընդհատել լրագրողների հետ զրույցն ու մասնակցել վարույթ կազմելու գործընթացին, սակայն Պետրոսյանը հրաժարվեց: Ոստիկանները պատգամավորին հետևեցին մինչև այն վայրը, որտեղ կայանված էր նրա մեքենան: Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի հետ առանձնազրույցից հետո Պետրոսյանի նկատմամբ, այնուամենայնիվ, արձանագրություն կազմվեց: