Քիչ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ խափանման միջոցի որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան՝ ժամը 23:00-ին:
ԲՀԿ նախագահը կրկին հայտարարեց, որ ունի բարձր տրամադրություն, և հեռացավ:
Գ.Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նա հայտնեց, որ Ծառուկյանը չի կարող խոչընդոտել գործի քննությանը, և իրենք դատարանում հիմնավորել են այդ հանգամանքը` հստակեցնելով՝ երբ վկաներն արդեն հարցաքննվել են, ինչի՞ն պետք է Ծառուկյանը խոչընդոտի: