Արմեն Փամբուխչյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Մինչ այս Փամբուխչյանն ընդգրկված էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմում և գործադիր է տեղափոխվել՝ վայր դնելով պատգամավորական մանդատը: Արմեն Փամբուխչյանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր սեպտեմբերի 17-ին: