Կարծում եմ՝ առնվազն նախագահի ընտրության մասով այսօր կլինի վերջնարդյունք, իսկ ինչպիսին կլինի այն՝ ենթադրություններ չեմ ուզում անել,- ՍԴ աշխատակարգային նիստից առաջ հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:
Նա ընդգծեց, որ իր վերաբերմունքը թեկնածուի վերաբերյալ կարտահայտի քվեարկությամբ, որը, ՍԴ աշխատակարգի համաձայն, լինելու է գաղտնի: Ըստ Շաթիրյանի՝ անվանական քվեարկության արդյունքները չեն հրապարակվում:
«Ես ի սկզբանե ներքուստ որոշել էի առնվազն տվյալ փուլում ո՛չ ինքնառաջադրվել, ո՛չ էլ որպես ՍԴ դատավոր առաջադրել դատավորի թեկնածություն»,- ասաց Շաթիրյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ այսօր էլ չընտրվի ՍԴ նախագահ, Շաթիրյանը պատասխանեց, որ տեսականորեն ոչինչ չի բացառում: