Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր եղել է Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում ու արձանագրել է համավարակային կանոնները պահելու առումով բավականին լավ պատկեր:
«Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ պատկեր, ինչը թույլ է տալիս մեզ հույս հայտնել, որ թեպետ համավարակի թվերը սկսել են աճել, մենք կկարողանանք համակարգը պահել վերահսկելի վիճակում ու զերծ մնալ դպրոցները փակելուց:
Դրա համար առավել քան երբևէ անհրաժեշտ է խստագույնս պահել կանոնները՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ախտահանում: Դպրոցների ղեկավարությանը և ուսուցիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, կազմակերպումը շատ տեղերում գտնվում է բարձր մակարդակի վրա: Ապրեք»,-նշել է նախարարը:
Այսօր եղել եմ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում: Համավարակային կանոնները պահելու առումով արձանագրեցի բավականին լավ...
Posted by Arayik Harutyunyan on 2020 թ. սեպտեմբերի 25, ուրբաթ