Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 22-ին պարզել են, որ Գանձաքար գյուղի մի բնակիչ ապամոնտաժել և գողացել է Դիլիջան-Իջևան երկաթգծի ռելսերի փայտե 18 հենակ։
Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Դիլիջանի բաժին և խոստովանել կատարածը։ Տուժած փակ բաժնետիրական ընկերությունից ընդունվել է հաղորդում։ Գողոնը հայտնաբերվել է։ Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: