ԱՄՆ նախագահ Թրամփին սուլոցներով են ընդունել անցյալ շաբաթ երկրի Գերագույն դատարանի՝ կյանքից հեռացած դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգին հրաժեշտ տալու համար հավաքված մարդիկ՝ հաղորդում է CNN-ը:
Երբ Թրամփը կնոջ հետ հայտնվել է Գերագույն դատարանի շենքի աստիճաններին ԱՄՆ ազգային դրոշով փաթաթված դագաղի մոտ, մարդիկ վանկարկել են՝ «նրան դեմ քվեարկեք»: Նախագահը, որի դեմքը ծածկված էր պաշտպանիչ դիմակով, ասել է, թե չի լսել վանկարկումը: Մի պահ լուռ կանգնելուց հետո ամուսինները նստել են իրենց լիմուզինն ու վերադարձել Սպիտակ տուն: CNN-ը նշել է, որ Թրամփը հազվադեպ է ճակատ-ճակատի բախվում ընդդիմությանը: Նման միջադեպ է եղել անցյալ տարի բեյսբոլի խաղի լուսաբանման ժամանակ: