ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև այն քաղաքացիներին, որոնք այդ բանկում ավանդներ են դրել:
«Եթե մենք բանկին ստիպում ենք, որ ինքն իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, այդ տոկոսները չպահանջի, հետաձգի, հետո` վաղը-մյուս օր մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք: Երբ այդ ավանդատուն գա բանկից ավանդը հետ վերցնի կամ տոկոսները պահանջի, այդ բանկը պետք է ասի` գնա կառավարությունից կամ Կենտրոնական բանկից քո պատասխանն ուզի: Մենք պարզապես իրավունք չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել` հետաձգի'ր քո վարկերի տոկոսները կամ վճարումները»,-ասաց Թունյանը՝ նշելով, որ այդ ամենը պետք է լինի համագործակցային:
Պատգամավորի խոսքով՝ պետք է լինի պետություն - վարկառուներ - բանկային համակարգ համագործակցություն և այդ համագործակցությոuնն այս ընթացքում եղել է:
«Եթե տոկոսները արհեստականորեն սահմանափակենք, բերելու է սև շուկայում տոկոսով փողերի տրամադրման տարածմանը ու ունենալու է վատ հետևանքներ»,- ասաց Թունյանը: