Սահմանադրական դատարանն այսօր էլ նախագահ չընտրեց:
Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր մեկնարկել է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության 25-րդ միջոցառումը:
Եվրահանձնաժողովի հետ համաձայնագրով COVID-19-ի դեմ պայքարի համար Հայաստանը կստանա 30 մլն եվրո:
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերջին մի քանի ամսում վերանայել են գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր՝ 1.5 տրիլիոն դրամ գումարային մնացորդով՝ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, առողջացել է 240 քաղաքացի: