«Ես դեռ չեմ հասցրել իմ հարցերն ուղղել, ինը դատավորներից ընդամենը մեկն է հարցեր ուղղել»,- ՍԴ աշխատակարգային նիստից մանրամասներ է հայտնել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը: Նա ևս չի հերքել, որ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:
«ՍԴ նախագահի կարգավիճակն այնպիսին չէ, որ կարող է էականորեն ազդել հատկապես ՍԴ այս կազմի վրա»,- նշեց Վաղարշյանը: Իսկ թե ինչու ինքը չի առաջադրվել ՍԴ նախագահի պաշտոնում, Վաղարշյանը մեկնաբանել է, որ հոգեբանորեն պատրաստ չի եղել:
Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնում դատավորի կողմից առաջադրված թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել, և, ըստ էության, մնացել է մեկ թեկնածու, որն ինքնառաջադրվել է: