Ռուսաստանի Գամալեյայի անվան համաճարակաբանության ու մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը կորոնավիրուսի «Спутник V» պատվաստանյութը սկսել է փորձարկել խոցելի խմբերի վրա, այդ թվում են նաև՝ տարեցների: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ինստիտուտից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է սպասել կլինիկական փորձարկումների արդյունքներին: Ռուսական կողմի հավաստմամբ՝ ռուսական պատվաստանյութը քիչ ռիսկային է, քանի որ հիմնված է մարդու ադենովիրուսի վրա:
Տարեցների պատվաստումներից բացասական արդյունք չի ակնկալվում:
Հիշեցնենք, որ ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել էր կորոնավիրուսի առաջին պատվաստանյութն աշխարհում: