ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այն մարզիչների անունները, որոնք հավակնում են ստանալ լավագույն մարզչի կոչումը 2019/20 թվականների մրցաշրջանի արդյունքներով։
Մրցանակի համար կպայքարեն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստի պայքարում նոմինացված են Կևին դե Բրույնեն, Ռոբերտ Լևանդովսկին ու Մանուել Նոյերը։
Հաղթողների անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին: