Հանրային տարածքներ զավթելու, սեփականացնելու, տան դիմացի տարածքներին ապօրինի տիրանալու ցանկություն ունեցողներ տասնյակ տարիներ շարունակ մայրաքաղաքում եղել, բայց ինչ-ինչ պատճառներով աչք է փակվել նման փաստերի առաջ:
Այսօր, առաջին անգամ, արձանագրվում է դեպք, երբ ժամանակին հանրությանը պատկանող տարածքների տիրացած մի խումբ քաղաքացիներ տարածքները վերադարձնում են օրինական տիրոջը: Հենց դրա շնորհիվ Նոր Նորքի Թումանյանի անվան այգին բարեկարգվել, ընդարձակվել ու զբոսանքի լավագույն վայրերից է դարձել:
Սա քաղաքապետ Մարությանը իրադարձություն է համարում ընգծելով՝ սրանով ոչ այնքան կարևոր է 3000 քմ տարածքի ավելացումը, որքան բնակիչ-քաղաքապետարան գործակցությունը:
Այն որ բարեկարգված այգին հիմա լավագույն ժամանցի վայրն է դարձել, փաստում են այգու մեծ ու փորք այցելուները: Քաղաքապետը լիահույս է, որ այս աշխատաոճը վարակիչ կդառնա մյուս վարչական շրջանների ղեկավարների ու բնակիչների համար: