Մարդկությունը ձախողել է կորոնավիրուսի համավարակի փորձությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Միջազգային կառույցի ղեկավարը խոսել է կորոնավիրուսի համավարակի տխուր վիճակագրության մասին՝ ընդգծելով, որ վարակվածների թիվը 30 միլիոն է, իսկ մահացության ցուցանիշը՝ մոտ 1 միլիոն:
Անտոնիու Գուտերեշի հավաստմամբ՝ աշխարհը չի կարողացել կանխարգելել այն՝ միմյանց հետ գործակցելուց հրաժարվելու պատճառով:
«Համավարակը միջազգային համագործակցության բացահայտ փորձություն է, որը մենք ձախողել ենք: Սակայն, այն նաև նախազգուշացում է, որը պետք է ստիպի մեզ գործել»,-ընդգծել է Գուտերեշը: