ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին` վարչապետի շնորհակալագրով պարգևատրվելու առիթով:
«Հարգելի բուժաշխատողներ ջան, շնորհավոր և շնորհակալություն: Ձեզանից մի քանիսը շտապեց, քիչ էր մնում անկնկնալը փչացնեիք, բայց, ինչպես նկատեցիք, ցանկը բավականին մեծ է, որի մեջ ոչ միայն «Նորք» ԻՀԿ-ն է»,- գրել է խորհրդականը` ներկայացնելով շնորհակալագրի արժանացած բուժհիմնարկների և գերատեսչությունների ներկայացուցիչների ցանկը:
Հիշեցնենք, որ «Նորք ինֆեկցիոն» հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը նամակ էր հղել ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցները բաց նամակում իրենց դժգոհությունն էին հայտնել, քանի որ հիվանդանոցի աշխատակիցներից ոչ ոք անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չէր պարգևատրվել։