Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում քիչ առաջ «Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը թույլ կտա հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը նվազեցնել շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
«Սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։
Շնորհավորում եմ կողմերին և հաջողություններ մաղթում»,- գրել է նախարարը։