Սեպտեմբերի 25-ին հանրապետության առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում` հատկապես կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սեպտեմբերի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 26-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: