Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է երկրում կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի բռնկման մասին: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:
«Մենք հայտնվել ենք աղետի եզրին, որն այժմ կարող է ավելի վատը լինել, քան գարնան իրավիճակը»,-զգուշացրել է Ջասթին Թրյուդոն: Քաղաքական գործչի խոսքով՝ Կանադայի կառավարությունը պատրաստ է անել ամեն ինչ վարակի տարածումը կանխարգելելու համար: Թրյուդոն ընդգծել է, որ ամեն դեպքում Կանադան պատրաստ է երկրորդ ալիքին, քանի որ «մի անգամ արդեն կարողացել է հաղթահարել առաջին ալիքը»:
Հիշեցնենք, որ Կանադայում վարակվել է ավելի քան 147700 մարդ: Մահացության ցուցանիշը ավելի քան 9200 է: