Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու. տեղեկացրեց ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը՝ ՍԴ աշխատակարգային նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում:
«Կան մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում: Քանի որ դեռ այդ փուլում ենք, եկեք առաջ չանցնենք իրադարձություններից: Չեմ արտահայտի իմ տեսակետը, որովհետև ես դեռ հարցեր ունեմ»,-նշեց Պետրոսյանը: