Այսօր լրանում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը: Կոմիտեն ամփոփիչ
ֆիլմ-հաշվետվություն է պատրաստել:
«Պետական եկամուտների կոմիտեն երկրի համար դժվար շրջափուլում շարունակում է կյանքի կոչել նախանշված բարեփոխումները՝ արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: Համակարգի առջև դրված խնդիրները նույնն են, ակնկալիքները՝ նույնպես, առավել ևս համավարակի պայմաններում. ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը, բարելավել ծառայությունները, շարունակել աջակցությունը տուժած ոլորտներին և տնտեսվարողներին:
Ստվերի կրճատում, հարկային և մաքսային վարչարարության արդիականացում, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական կենսագործում է նախանշված այս և մյուս առաջնահերթությունները»: