Իսրայելի կառավարությունն այսօր հաստատել է ամբողջ երկրում 2 շաբաթով համընդհանուր կարանտինի սահմանումը, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 25-ից: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Խիստ սահմանափակումների ընթացքում հրեական պետությունում կաշխատեն միայն մթերքի խանութներն ու դեղատները, ինչպես նաև արդյունաբերական արտադրությունները, որոնք աշխատանքը հնարավոր չէ կանգնեցնել:
Համընդհանուր կարանտինի որոշումը պետք է հաստատի նաև Իսրայելի խորհրդարանը: Այս երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի կտրում աճ է գրանցվել՝ մեկ օրում մոտ 7 հազար մարդ է վարակվել: Իսրայելում ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 200 հազար մարդ: