Սեպտեմբերի 23-ին Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: