«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր խորհրդարանական լսումներին նշեց, որ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի հետ արդեն ներկայացրել են բանկային հաշվարկային տոկոսադրույքին առնչվող նախագիծ:
«Սպառողական վարկերի միջին տոկոսադրույքը 45 տոկոսն է սպառողական վարկերի սեգմենտում, և գայթակղություն կար, որ մենք միանգամից սահմանափակենք, բայց երբ քննարկեցինք՝ նկատեցինք, որ շատ երկրներում դա ձախողման է բերում: Նշում ենք 24 տոկոս, բայց, ենթադրենք, հաշվում ես, տեսնում՝ 45 տոկոսն է քո վրա, որ միջին վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող տոկոսադրույքն է: Մենք այդ օրենսդրական փոփոխությունով առաջինն ասել ենք, որ ձեռքով գրի փաստացի իրական տոկոսադրույքը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ քաղաքացին որոշում կայացնելու փուլում արդեն իսկ իմանա՝ հավելյալ ի՛նչ պատասխանատվություն է առաջանում: