Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է երաշխավորել Ջոն Բայդենին իշխանության խաղաղ փոխանցումը, եթե նոյեմբերի 3-ին նա պարտվի՝ փոխանցում է France 24-ը:
Սպիտակ տան ղեկավարը դժգոհել է ԱՄՆ նախագահի ընտրությունների կազմակերպչական գործընթացից: Դոնալդ Թրամփը մասնավորապես բողոքել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված շատ դեպքերում էլեկտրոնային քվեարկության տարբերակի կիրառումից:
ԱՄՆ նախագահի հավաստմամբ՝ էլեկտրոնային տարբերակի դեպքում ավելանում է ընտրախախտումների հավանականությունը:
ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ նման ընտրապայքարը կարող է շարունակվել երկրի Գերագույն դատարանում: