«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կորոնավիրուսի թեստը դրական է եղել՝ հաստատել է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը ախտանշաններ չունի ու ինքնամեկուսացած է տանը:
Երբ հիմնական թիմի խաղացող Լեո Դուարտեի մոտ հայտնաբերվել էր COVID-19, միլանյան ակումբի բոլոր ֆուտբոլիստները ու անձնակազմը նոր թեստեր են հանձնել, և միայն Զլատանինն է դրական արդյունք տվել: