Այսօր Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի երկրում ուսումնական գործընթացը վերականգնելու փուլերի հարցը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ ռիսկերը հաշվի առնելով ու մասնակի սահմանափակումներով, բայց երկրում պետք է վերականգնվի նորմալ կյանքը, այդ թվում՝ երեխաները պետք է վերադառնան դասասենյակներ:
«Այսօր խորհրդի նիստին մենք կքննարկենք այն փուլերը, որով կսկսենք երկրում ուսումնական գործընթացի վերականգնումը, քանի որ ռիսկերը հաշվի առնելով, մասնակի սահմանափակումներով, երկրում պետք է վերականգնվի նորմալ կյանքը: Հատկապես տարրական դասարանների աշակերտները պետք է վերադառնան դասասենյակներ»,- հայտարարել է Գախարիան: