Վերածննդի իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելլիի ստեղծագործությունը կարող է վաճառվել ռեկորդային գնով: Հունվարին Նյու Յորքում Սոթբիի աճուրդում այն կարող է վաճառվել 80 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է France 24-ը:
«Մեդալիոնով երիտասարդը» կտավը ստեղծվել է 15-րդ դարի վերջին: Հենց այդ ժամանակաշրջանում էլ ստեղծվել են Սանդրո Բոտիչելլիի ամենահայտնի գործերը, այդ թվում՝ «Վեներայի ծնունդը» գլուխգործոցը: