Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Իրանը վերջին 2 տարում որոշ առաջխաղացում է գրանցել միջուկային սպառազինության կատարելագործման գործընթացում: Այս մասին հայտնել է Իրանի ու Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատում Մերձավոր Արևելքի թեմայով լսումների ժամանակ՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Ես կասեի, որ նրանք որոշ առաջխաղացում են գրանցել: Իրանը դեռևս այն երկիրն է, որը փորձում է միջուկային զենք ստանալ»,- նշել է Էլիոթ Աբրամսը:
Թեպետ Միացյալ Նահանգները 2018-ին դուրս է եկել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից, այնուամենայնիվ, շարունակում է Իրանի նկատմամբ ճնշումները: