Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ` կրկնելով նախորդ տարվա պատմական նվաճումը։
Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ 111-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոնը կմրցի Սերբիայի «Ցրվենա Զվեզդայի» հետ։