Ֆրանսիան Կիպրոսին կոչ է արել դադարեցնել Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների արգելափակումը՝ դրանք կապելով Թուրքիայի դեմ պատժամիջոցների հետ՝ հաղորդում է РИА Новости-ն:
ԵՄ երկրների արտգործնախարարները չկարողացան համաձայնության գալ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի հարցում: Սահմանափակումները դեռևս համաձայնեցված չեն Կիպրոսի դիրքորոշման պատճառով: Նիկոսիան խոչընդոտում է որոշումը՝ պնդելով՝ միաժամանակ նմանատիպ միջոցառումներ հաստատել Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովում Կիպրոսի տնտեսական գոտում երկրաբանական հետազոտություններ իրականացնելու համար: Եվրոպացի առաջնորդները պատժամիջոցների հարցը կքննարկեն սեպտեմբերի 24-25-ը տեղի ունենալիք գագաթնաժողովի ժամանակ:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի կոշտ վերաբերվել Անկարային՝ ընդգծելով, որ այդ դիրքորոշումը պետք է ազդի միայն Թուրքիայի կառավարության վրա, բայց ոչ ժողովրդի: Նրա խոսքով՝ Թուրքիայի բնակչությունը «ավելիին է արժանի, քան Էրդողանի կառավարությունը»: