Վրաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին, կորոնավիրուսից 24-րդ մահն է գրանցվել՝ տեղեկացնում է stopcov.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 227 դեպք: Ստացիոնար վերահսկողության ներքո շարունակում է մնալ 836 պացիենտ, կարանտինում է 5390 մարդ: