ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Մազմանյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Աննա Մազմանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի
նախարարի տեղակալ»:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տիգրան Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: