«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը:
Իսպանացի լրագրող Էդուարդո Ինդան հայտնում է, որ 35-ամյա պորտուգալացին դժգոհ է, որ երկու տարվա մեջ թիմն այդպես էլ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Պորտուգալացին այն տարիքում չէ, որ կարողանա սպասել մինչև ակումբը նոր նախագիծ կազմի, որով թիմն ի զորու կլինի հաղթել:
Բացի դրանից, նշվում է, որ Ռոնալդուն այդպես էլ չի կարողացել լավ հարաբերություններ ձևավորել նոր գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի հետ, որը թիմը անհատներից վեր է դասում: Այդ պատճառով ֆուտբոլիստը դիտարկում է «Յուվենտուսից» հեռանալու տարբերակը: