Շվեյցարիայում կայծակի հարվածից 14 ֆուտբոլիստ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը:
Նշվում է, որ տուժել են երկու թիմերի 15-16 տարեկան խաղացողները: Նրանցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով: Ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը պարզում է հանգամանքները: