Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու վիճակը շարունակում է բարելավվել, նա դուրս է գրվել Բեռլինի Charite կլինիկայից, որտեղ բուժում էր ստանում օգոստոսի 22-ից՝ հաղորդում է Reuters-ը:
Նավալնուն բուժող բժիշկները, հաշվի առնելով հիվանդության ընթացքը և հիվանդի ներկա վիճակը, հնարավոր են համարել նրա լիարժեք ապաքինումը, բայց և չեն բացառվել, որ օրգանիզմը երկար կպայքարի թունավորման հետևանքների դեմ՝ հաղորդվում է կլինիկայից:
Նավալնին շնորհակալություն է հայտնել Charité-ի բժիշկներին իրենց «անհավատալի աշխատանքի» համար և խնդրել, որ վերականգնողական ու ամենօրյա ֆիզիոթերապիայի համար իրեն ուղարկեն անտառածածկ տարածք: Ընդդիմադիր գործիչն ասել է, որ իր հետ տարօրինակ բաներ են կատարվում, օրինակ՝ ձախ ձեռքով կարողանում է բռնել գնդակը, բայց նետել՝ ոչ: Նյարդաբանը Նավալնուն խորհուրդ է տվել մտավոր գործառույթները բարելավելու համար նախ ձեռք բերել PlayStation 5, ապա՝ շատ կարդալ, գրել սոցիալական ցանցերում և վիդեոխաղեր խաղալ: