Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիը:
«Հորդանանի Հաշիմյան Թագավորության ժողովուրդը և կառավարությունը միանում են ինձ՝ Ձերդ Գերազանցությանը հղելով մեր ամենաանկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ»,- մասնավորապես ասված է Հորդանանի թագավորի շնորհավորական ուղերձում: