«Մի երկու-երեք ժամ սպասեք, ամեն ինչ կիմանաք»,- ՍԴ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրման մասին հարցին ի պատասխան՝ ասաց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Իսկ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման մասին, ՍԴ նորընտիր դատավորների մասին և այլ հարցերին Թովմասյանը հրաժարվեց պատասխանել:
Սահմանադրական դատարանում այսօր՝ 15:30-ին, նախատեսված է ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ից՝ ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, դադարեցվեց Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը: