ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ աշխատակարգային նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
«Ոչինչ չունեմ ասելու: Կներեք, բայց ոչինչ չունեմ ասելու»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ երբ ասելիք կունենա, կասի այդ մասին:
«Երբ կունենամ բան ասելու և կունենամ հրապարակային ասելու, թույլ տվեք՝ ես որոշեմ՝ երբ ասել և ինչ ֆորմատով ասել»,- հավելեց Թովմասյանը:
Նրա խոսքով՝ Հռոմի պապի ընտրությունների պես է պետք երևի անել՝ երբ վերևից բաց, սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել է:
«Ձեզ հաջողություն, լավ օր»,- խոսքը եզրափակեց Հրայր Թովմասյանը և հեռացավ:
Հիշեցնենք՝ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը: