ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները՝
ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը.
հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:
Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցներից ստանալ ուղղորդող աջակցություն: