Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թ․ դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի առթիվ՝ աշխատանքային գործունեության ընթացքում ներդրած ավանդի, կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի դեմ պայքարի գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության և նվիրումի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 5 աշխատակից՝
Թամարա Բաբկենի Գուրգենյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային
բժշկասանիտարական հսկիչ կետի պետ,
Աննա Վոլոդյայի Հարությունյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ-տեսուչ,
Արման Սամվելի Ավետիսյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան,
Անահիտ Բունիաթի Զատիկյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչի պաշտոնակատար,
Նելլի Վոլոդիայի Աբրահամյան՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերակսկողության բաժնի ավագ տեսուչ։
Վարչապետի շնորհակալագրերի են արժանացել նաև տեսչական այլ մարմինների, առողջապահական ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ։