ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հրավիրված գագաթնաժողովի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի և Իսրայելի միջև, ինչը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում՝ գրում է Ermenihaber-ը։
Գագաթնաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ ավանդույթի, առիթը բաց չի թողել քննադատելու իսրայելական իշխանությունների պաղեստինյան քաղաքականությունը։ Թուրքիայի նախագահը նորից Իսրայելին մեղադրել է «պաղեստինյան հողերը օկուպացնելու, պաղեստինցիներին ճնշելու մեջ» և հավելել, որ Անկարան չի աջակցի ոչ մի պայմանագրի, որտեղ «հաշվի չեն առնվի պաղեստնիցի ժողովուրդի շահերը»։
Էրդողանը նաև կոչ է արել աշխարհի տարբեր երկրներին հրաժարվել իրենց դեսպանությունները Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքից։
Իսրայելի ներկայացուցիչն էլ ցուցադրաբար, որպես բողոքի նշան, լքել է նիստերի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ։