Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժ/պ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Դավիթ Համբարյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է: Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից: Վերջին մի քանի տարում աշխատել է «Յուքոմ» ընկերությունում որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետև՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն: