Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ Վրաստան այցելեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, պատճառաբանելով, որ այդ երկրում կորոնավիրոսով վարակման դեպքերի աճ է արձանագրվում՝ գրում է Aliq-ը:
Հայտարարության մեջ ասված է, որ չնայած Վրաստանում կորոնավիրուսով վարակման քիչ թվով դեպքեր են եղել, վերջին շրջանում, հատկապես Աջարիայի տարածքում, վիրուսը կտրուկ տարածում է ստացել:
Վրաստանը հուլիսի 8-ից առանց սահմանափակումների թույլ է տվել երկիր մուտք գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի քաղաքացիներին, ինչպես նաև Գերմանիայում բնակվողներին, մշտական կացության իրավունք ունեցողներին:
Սեպտեմբերի 15-ից վերը նշված 5 երկրից Վրաստան այցելող անձինք պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված կորոնավիրուսի բացասական թեստ: