ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը չի առաջադրվի ՍԴ նախագահի ընտրություններում, ոչ էլ որևէ մեկի թեկնածությունը կառաջադրի. այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Դեռ այս պահին չկան առաջադրված թեկնածուներ: Կտեսնենք, թե ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչպիսի տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ կլինի իմ մոտեցումն ու դիրքորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ում կտա իր ձայնը: