Ասֆալտապատվում է Քարվաճառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ճանապարհը: Հողային աշխատանքներից հետո շինարարները նորոգում են ճանապարհներն սպասարկող կամուրջները: Աշխատանքների մեծ մասը կիրականացվի մինչև տարեվերջ:
Արարատ Հովհաննիսյան, շինարար - Ասֆալտապատման աշխատանքները գնում են երկու շերտով՝ 6 սմ ներքին շերտ և 4 սմ վերին շերտ: Ճանապարհի լայնությունը 7 կիլոմետր է, երկարությունը 17 կիլոմետրից քիչ ավելի:
Ճանապարհաշինության ընթացքին հետևել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կառավարությունը տարեկան 80 կիլոմետր ճանապարհ կասֆալտապատի: Ծրագրին Հարությունագոմեր գյուղում երկար չսպասեցին:
Հենրիկ Սարգսյան, Արցախի Հարությունագոմեր համայնքի ղեկավար - 35 տարի առաջ ասֆալտապատված էր, բայց պատերազմի ժամանակ ծանր տեխնիկաների գործելու հետևանքով քանդվել էր:
Ճանապարհի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: Շահագործումից հետո մինչև 1,5 տարի շինարարը պարտավորվում է սպասարկել ճանապարհը:
Արամ Սարգսյան, Արցախի քաղաքաշինության նախարար - 1,5 տարվա հետերաշխիքային սպասարկման համար պահվում է 5 տոկոսի չափով գումարներ: Այդ բոլոր միջոցառումները կատարվում են, որպեսզի ունենանք նորմալ ճանապարհներ:
Ճանապարհաշինարարական եռուզեռն Արցախում շարունակվում է: Առաջիկա 5 տարում կասֆալտապեն խոշոր գյուղեր տանող ճանապարհները: