Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի Chevy Chase վիրաբուժության կենտրոնին են փոխանցվել Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ վիրաբուժության կենտրոնի գլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը:
Միևնույն ժամանակ, Րաֆֆի Սարգսյանը վստահեցրել է, որ Chevy Chase կենտրոնը կշարունակի Արցախին և Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ թե՛ բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման և թե՛ անհրաժեշտ բժշկական սարքավորումների տրամադրման տեսքով՝ նպատակ ունենալով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը։