ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին տեղափոխող ինքնաթիռն օդում թռչունի է բախվել ու հարկադրված վայրէջք կատարել Նյու Հեմփշիրի օդանավակայանում: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Փենսի օգնականին:
Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց րոպեներ անց: Ինքնաթիռը, անվտանգության նկատառումներից ելնելով, վայրէջք է կատարել:
Ներկա պահին տեխնիկական ստուգման աշխատանքներ են իրականացվում: Փենսն ու նրա օգնականները Վաշինգտոն կվերադառնան այլ ինքնաթիռով:
Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: Փենսը Նյու Հեմփշիրում մասնակցում էր նախընտրական միջոցառումների: